Главная » 2013 Նոյեմբեր 24 » Հունաստանում ծովի տակ հայտնաբերվել է հնագույն քաղաք
19:28 Հունաստանում ծովի տակ հայտնաբերվել է հնագույն քաղաք |
Հույն հնէաբանները Հոնիական ծովի հատակին՝ Զակինֆ կղզու մոտ հայտնաբերել են հնագույն շինությունների մնացորդներ՝ շուրջ 3 հա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հունաստանի մշակույթի նախարարությանը: Հետազոտությունները սկսվել են մայիսի 13-ին կղզու հյուսիսարևելյան մասում: Հնագետները հայտնաբերել են շուրջ 20 սյուների հիմքեր՝ 34 սմ շառավղով: Գիտնականները ենթադրում են, որ հայտնաբերված խոշոր շինությունը, հավանաբար, կապված է հին քաղաքի նավահանգստի հետ: Գտածոն դեռևս հնարավոր չէ թվագրել: Շենքի չափսերը վկայում են Ալիկանայի շրջանում կարևոր հնագույն բնակավայրի գոյության մասին: |
|
Всего комментариев: 0 | |