Главная » 2013 Նոյեմբեր 24 » Իսրայելում հայտնաբերվել է մերձավորարևելյան հնագույն գինու մառան
19:26 Իսրայելում հայտնաբերվել է մերձավորարևելյան հնագույն գինու մառան |
Հնագետների միջազգային արշավախումբն Իսրայելի տարածքում գտնվող քանանական Թել Քաբրի քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերել է Մերձավոր Արևելքում ամենամեծ և հին գինու մառանը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն: Հետազոտողների կարծիքով` այդ գինին տեղի վերնախավն օգտագործել է հանդիսավոր արարողությունների ժամանակ: Հնագետները գտել են գինու 40 տարա` յուրաքանչյուրը 50 լիտր տարողությամբ: Նրանց գնահատականներով` այդ առարկաները 3.7 հազար տարեկան են: Տարաներում պահպանված օրգանական նյութերի անալիզները ցույց են տվել, որ Թել Քաբրիի գինեգործներն իրենց ըմպելիքին հավելել են մեղր, անանուխ, դարչին և նույնիսկ խեժ: Հայտնի է, որ նման բաղադրություն են ունեցել Եգիպտոսում բուժման նպատակով գործածվող գինիները: Պարզվել է նաև, որ բոլոր տարաներում գտնվել է միևնույն տեսակի գինի: Հնագետները հույս ունեն շարունակել մառանի պեղումները 2015-ին: |
|
Всего комментариев: 0 | |