Իսրայելում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են մարդկության պատմության մեջ մինչ օրս հայտնաբերված ամենահին մառանը:
Ամերիկացի և իսրայելցի հնագետների խումբը, պեղումներ անելով հնագույն Թել Քաբրի քաղաքի ավերակների վրա, հայտնաբերել է պահեստային նշանակության շինություն` ավելի քան 40 հսկա կավե անոթներով: Ամֆորաները թեև կոտրված էին, սակայն դրանց մեջ պահված գինու բաղադրությունը չէր կորել: Կուժերի հատակին մնացել էին օրգանական թթուների մնացորդներ:
Հնագետների կարծիքով հայտնաբերված մառանը ավիրվել է 3600 տարի առաջ և պատկանել է տեղի տիրակալին:
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առնվազն 3600 ամյա գինու պատրաստման համար օգտագործվել է մեղր, դարչին, գիհի պտրուղներ և, վերջապես խեժ`որպես կոնսերվանտ: