22:45 Լոնդոնում հնագետները մոտ 2000 տարվա հնության հազվագյուտ արձանիկ են հայտնաբերել |
Tert.am- Հնագետները Լոնդոնում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են 1900 տարվա պատմություն ունեցող հազվագյուտ մի արձան, որն ուղղակի հիանալի է պահպանվել, գրում է The Telegraph-ը։
Արծվի պատկերող քանդակը ստեղծվել է դեռևս այն ժամանակ, երբ Բրիտանիան եղել է հռոմեացիների իշխանության տակ։ Այն ունի 0.6 մ բարձրություն և այնքան թարմ տեսք, որ հնագետները սկզբում կարծել են, որ այն օրիգինալը չէ, այլ միայն կրկնօրինակը։ Սակայն հետագա ուսումնասիրություններն ապացուցել են, որ արձանը մոտ 2 հազարամյակի պատմություն ունի։
Լոնդոնի հնագիտական թանգարանի մասնագետները նշել են, որ ամբողջ աշխարհում այս արձանից 2 հատ կա. մյուսը հայտնաբերվել է 1937թ.՝ Հորդանանում։ Արձանիկը շուտով ցուցադրության կհանվի թանգարանում։
Հին հռոմեական արվեստում արծիվը խորհրդանշել է ուժ ու հզորություն։ Այն նաև հռոմեական գլխավոր աստված Յուպիտերի խորհրդանիշն է։ |
|
Всего комментариев: 0 | |