Главная » 2013 Նոյեմբեր 29 » Ուկրաինայում հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել
20:28 Ուկրաինայում հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել |
Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ: Որոնողական աշխատանքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ ամփոփված են նաև 1925 թ. ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում: Ոստիկանությունը Սերգեյ Հարությունի Աղասյանի հարազատներին կամ նրա մասին տեղեկություն ունեցողների խնդրում է զանգահարել 56-48-21 հեռախոսահամարով: սկզբնաղբյուր՝ http://hetq.am/arm/news/30916/ukrainayum-hay-zinvori-masunqner-en-haytnabervel.html |
|
Всего комментариев: 0 | |