21:52 Սանտեխնիկական աշխատանքների ժամանակ հինավուրց դամբարան են գտել (լուսանկարներ) |
Իտալական Լեչչե քաղաքի բնակիչ Լուկիան Ֆաջիանոն պատրաստվում էր իր տան առաջին հարկում ընտանեկան ռեստորան բացել, որի համար նախ հարկավոր էր նորոգել կոյուղու խողովակը։ «Metro»–ի փոխանցմամբ՝ երբ տղամարդը սկսել է վերանորոգման աշխատանքները, անսպասելիորեն տան նկուղում դամբարան է հայտնաբերել, որը, պարզվել է, 2 հազ տարվա վաղեմություն ունի։ Տանտերը պատմել է, որ քիչ է մնացել՝ հայտնվի 3–մետրանոց փոսում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստորերկրյա այրը պատկանում է Հռոմեական կայսրության շրջանին։ Ֆաջիանոն շարունակել է փորել, և ամեն օր նոր գտածոներ են հայտնվել։ 2 շաբաթ տևած պեղումների ընթացքում իտալացին բառի բուն իմաստով իր ոտքերի տակ հնագույն ֆրանցիսկյան եկեղեցու բեկորներ է գտել՝ պահպանված փորագրություններով, որոնց վրա տաճարականներ են պատկերված եղել։ Ֆաջիանոն շարունակել է պեղել։ Արդյունքում՝ նրա ընտանիքը հրաժարվել է սեփական ռեստորանն ունենալու ցանկությունից։ Դրա փոխարեն նրանք այդ վայրում թանգարան են բացել։ Նշվում է, որ տեղական իշխանությունները և գիտնականներն ամեն կերպ աջակցում են իտալացուն։ |
|
Всего комментариев: 0 | |